ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Նոր հնարավորություններ դասախոսների և ուսանողների համար ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ ռեկտորները համագործակցության պայմանագիր ստորագրեցին

Նոր հնարավորություններ դասախոսների և ուսանողների համար ՀՊՏՀ և ՃՇՀԱՀ ռեկտորները համագործակցության պայմանագիր ստորագրեցին
01.06.2017 | 18:54

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի սրահում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր՝ ուղենշելով երկու համալսարանների հետագա համագործակցության ուղղությունները՝ կրթական, գիտահետազոտական, շարժունության, միջազգայնացման, տեղեկատվական, փորձագիտական և խորհրդատվական, նյութատեխնիկական և այլ:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը պայմանագրի ստորագրումից հետո նշեց, որ ՀՊՏՀ-ն ՃՇՀԱՀ-ի հետ համագործակցում է բավական երկար ժամանակ: «Ես կարծում եմ, որ հատկապես ներկա ժամանակներում, երբ բարձրագույն կրթության առջև դժվարությունները շատանում են, օգտակար է ոչ միայն արտերկրի, այլև Հայաստանի համալսարանների հետ փոխգործակցությունը: Կորյուն Աթոյանը նշեց, որ համագործակցությունը բավական լայն է և ընդգրկուն՝ կրթական, գիտահետազոտական համատեղ ծրագրերից մինչև կրեդիտների փոխճանաչում: ՀՊՏՀ ռեկտորն անդրադարձավ նաև ՀՊՏՀ-ի, ՃՇՀԱՀ-ի և Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանների միջև ավելի վաղ կնքված եռակողմ համաձայնագրին՝ բարձր գնահատելով համագործակցությունը հայաստանյան համալսարանների միջազգայնացման համատեքստում: Կորյուն Աթոյանը բարի երթ մաղթեց նոր կնքված պայմանագրին:

ՃՇՀԱՀ-ի ռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Գալստյանը նշեց, որ եռակողմ այս համագործակցությունը քննարկումների և ուսումնասիրությունների արդյունք է, որը լավ նախադրյալ կարող է ստեղծել և լայն դաշտ բացել նոր ուղղություններով համագործակցության համար: «Կրթությունը գիտության շարժիչ ուժն է և մենք պետք է հնարավորինս նպաստենք այդ կապի զարգացմանը, միջավայրի ստեղծմանը՝ ընդլայնելով համագործակցությունը համալսարանների հետ»,- ասաց Գագիկ Գալստյանը՝ իր համալսարանի անունից շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ-ին՝ արդյունավետ աշխատանքի և գործընկերության համար:
ՀՊՏՀ ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը համագործակցության համաձայնագիրը ներկայացնելիս նշեց, որ վերջին շրջանում միջհամալսարանական կապերի սերտացման միտում է նկատվում ամբողջ աշխարհում: Պրոռեկտորի խոսքով՝ միջազգային կրթական տարածքում արդիական է համալսարանական կոնսորցիումների ստեղծումը, ինչը նպաստում է մարդկային, նյութական և գիտական ռեսուրսների մեկտեղմանը: Պարույր Քալանթարյանը նաև ընդգծեց, որ համաձայնագիրը շրջանակային է և ընդգրկում է գործունեության լայն ուղղություններ:

Մասնավորապես երկու համալսարանները նախատեսում են նպաստել կրթական ծրագրերի նորացմանը, իրականացնել համատեղ կրթական ծրագրեր, խթանել հետազոտական և զարգացման երկկողմ և բազմակողմ ծրագրերին, համատեղ իրականացնել միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրեր, ստեղծել փորձագետների միասնական խումբ ինչպես միջհամալսարանական, այնպես էլ օտարերկրյա համալսարանների հետ աշխատելու նպատակով, ապահովել նյութատեխնիկական բազայի, հրատարակությունների և գրադարանային ֆոնդի համատեղ օգտագործում, համագործակցել պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմերի և ուսանողների վերապատրաստման համատեղ ծրագրերի շրջանակներում, համատեղ ընդլայնել աշխատաշուկայի հետ համագործակցությունը և այլն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ սույն թվականի ապրիլի 5-ին, Վալենսիայում ստորագրվել էր եռակողմ համաձայնագիր՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային և Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանների միջև, որը կնպաստի ուսանողների և պրոֆեսորադասախոսական ու վարչական անձնակազմի փոխանակմանը, համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Համաձայնագիրը կնքվել է «Էրազմուս +» ծրագրի «Բարձրագույն կրթության միջառարկայական բարեփոխումներ զբոսաշրջության կառավարման և կիրառական գեոինֆորմացիայի մասնագիտական ոլորտների ուսումնական ծրագրերում» (HERITAG) ծրագրի շրջանակներում: Այս համագործակցությունը նախատեսում է Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ «Նախագծերի կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի իրականացում:


ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է՝ 5345

Մեկնաբանություններ